Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Խաղաղության խաչմերուկ»–ը պետք է դառնա Հայաստան–Վրաստան ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը․ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»–ը պետք է դառնա Հայաստան–Վրաստան 
ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետն այն կարծիքին է, որ ՀՀ-ի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պետք է դառնա Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Երևանում ունեցած հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։

 «Կարծում ենք, որ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պետք է դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը»,- Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ ջանքերի համատեքստում ասաց Փաշինյանը:  

Նա հավելեց՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ձեռք բերածով չբավարարվելու և երկու երկրների հարաբերություններում նոր հորիզոններ բացելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am