Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան

Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Մենք այս մասին խոսել ենք մեր հանդիպման ժամանակ, և ես ևս մեկ անգամ Ձեզ հրավիրում եմ Վրաստան»,- ասաց Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեն նաև ընդգծեց, որ Հայաստանի ու Վրաստանի միջև տեղի են ունենում բարձր մակարդակի երկկողմ այցեր, ինչը շատ կարևոր է և անհրաժեշտ է  այս մոտեցումն ու գործընկերության բարձր մակարդակը պահպանել։

«Մեր նպատակն է զարգացնել և ամրապնդել մեր երկրները, մեր երկրների միջև համագործակցությունը»,- եզրափակեց Վրաստանի վարչապետը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am