Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայ-պորտուգալական մշակութային կապերն ամրանում են՝ թարգմանչական ոլորտի նոր հուշագրով

Հայ-պորտուգալական մշակութային կապերն ամրանում են՝ թարգմանչական 
ոլորտի նոր հուշագրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչության և Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միություն միջև մարտի 19-ին կնքվել է թարգմանչական ծրագրեր իրականացնելու մասին հուշագիր: Հուշագիրը նպատակ ունի նպաստելու Հայաստանում պորտուգալական մշակույթի, պատմության և գրականության հանրահռչակմանը, ինչպես նաև Պորտուգալիայում՝ հայկական մշակույթի, պատմության և գրականության հանրահռչակմանն ու տարածմանը:

Մինչ այդ կողմերի համագործակցության արդյունքում հայերեն է թարգմանվել և հրատարակվել Ֆերնանդու Պեսոայի պորտուգալերեն միակ ստեղծագործությունը՝ «Պատգամը»:

Վերջերս հայերեն լույս է տեսել նաև Նոբելյան մրցանակակի դափնեկիր գրող Ժոզե Սարամագուի «Մահվան ընդհատումները» վեպը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչությունից, խոսելով սպասվելիք թարգմանական ծրագրերի մասին՝ կողմերը տեղեկացրել են, որ մոտ ժամանակներս լույս կտեսնեն Նուրիցա Մաթոսյանի «Սև Հրեշտակ: Արշիլ Գորկու կյանքը» և Լուիշ դե Կամոէնշի «Լուզիադներ»-ը:
Կրթական ոլորտում համագործակցության արդյունքում նախատեսվում են Հայ-պորտուգալերեն և Պորտուգալերեն-հայերեն բառարանների
, Հայ-պորտուգալերեն զրուցարանի էլեկտրոնային տարբերակների ստեղծում:

Նախատեսվում են նաև գրքերի տոնավաճառներում մասնակցություններ, կլոր սեղանների կազմակերպում և փորձի փոխանակումներին միտված միջոցառումներ գրական և հրատարակչական ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am