Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գավառի քաղաքային գրադարանում ավագ ու երիտասարդ սերնդի ստեղծագործողների մասնակցությամբ նշվեց Պոեզիայի միջազգային օրը

Գավառի քաղաքային գրադարանում ավագ ու երիտասարդ սերնդի 
ստեղծագործողների մասնակցությամբ նշվեց Պոեզիայի միջազգային օրը

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ Գավառի քաղաքային գրադարանում հյուրընկալվել էին ավագ ու երիտասարդ տարիքի ստեղծագործողները։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպումը կրում էր «Ստեղծագործում են մեր համաքաղաքացիները» խորագիրը։ Գրադարակում ցուցադրված էին նրանց ստեղծագործությունների ժողովածուները, հեղինակած թերթերն  ու ամսագրերը ։

Ողջունելով ու շնորհավորելով ստեղծագործողներին՝գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը նշեց, որ իրենց հյուրերի համար  կրկնակի տոն է, քանզի այսօր ընթերցողների կողմից հնչեցվելու են հեղինակների  սրտից ու հոգուց ծնված տողեր, որոնց մի մասը դարձել են երգ ու մեղեդի։

Ստեղծագործողների ավագ սերունդը ներկայացնում էին «Գեղամա աշխարհ» թերթի խմբագիր, «Հոգու հայրենիք», «Իրանապատում» գրքերի հեղինակ Խոսրով Խլղաթյանը, «Հոգուս երկունքը» գրքի, «Գավառի օրհներգի» և բազմաթիվ երգերի հեղինակ, երգահան Կարինե Ղարաբաղցյանը։ Հանդիպմանը ներկա էին երիտասարդ ստեղծագործողներ՝ «Արտացոլանք»,»Անվարագույր թատրոն» գրքերի հեղինակ Արտուշ Բոշյանը, գրող-բանաստեղծներ Ռուզաննա Վարդանյանը,Նելլի Գեղաման, Նարինե Ժամհարյանը, Լիլիթ Սեյրանյանը,Անի Լազարյանը,Լիանա Օհանյանը։ Ի դեպ, Լիլիթն ու Անին ծնունդով Արցախից են, ովքեր այժմ ապրում ու ստեղծագործում են Գավառ քաղաքում։

Հանդիպման ընթացքում հնչեցին Կարինե Ղարաբաղցյանի խոսքերով ու երաժշտությամբ գրված երգեր, գրադարանի աշխատակիցներն ու ընթերցողներն ընթերցեցին նրանց գործերը: Իրենց ստեղծագործությունները ներկայացրին նաև հեղինակները։

Հանդիպմանը չափազանց հաճելի անակնկալ մատուցվեց Խոսրով Խլղաթյանին․ նրա հեղինակած «Գնարբուկ» բանաստեղծությունը երգի էր վերածվել   Կարինե Ղարաբաղցյանի գրած երաժշտությամբ,Շահեն Շհոյանի գործիքավորմամբ և Թագուհի Սահակյանի քաղցրանուշ ձայնով։ Երգը հնչում էր առաջին անգամ։ Ունկնդիրները  խանդավառ ողջունեցին  կատարումը։  

«Հանդիպումը յուրօրինակ վարպետաց դաս էր ստեղծագործելու նոր  փորձեր անող երիտասարդ սկսնակների, մանավանդ Արցախի ներկայացուցիչների  համար։Միջոցառումը եզրափակվեց Հայրապետ Աղա Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի դասատու Գրիգոր Բալագյոզյանի  «Մայրս» երգով՝ իբրև շնորհավորանք Կանանց  տոնի միամսյակին։

Մեր հարկի ներքո հյուրընկալված ստեղծագործողները խանդավառորեն ընդունեցին նաև մեր առաջարկը՝ գրադարանին կից գրական խմբակ հիմնելու և այստեղ հաճախակի գրական հավաքներ, քննարկումներ կազմակերպելու գաղափարը կյանքի կոչելու համար»,-ներկայացրեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am