Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իսրայելը չեղարկել է պատվիրակության այցը Վաշինգտոն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի ընդունման պատճառով

Իսրայելը չեղարկել է պատվիրակության այցը Վաշինգտոն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում 
բանաձևի ընդունման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հատվածում անհապաղ հրադադար պահանջող բանաձևի ընդունումից հետո Իսրայելը չեղարկել է բարձրաստիճան պատվիրակության այցը ԱՄՆ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Քվեարկության ժամանակ ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել՝ ի տարբերություն նախորդ քվեարկությունների, երբ Վաշինգտոնը վետո էր դրել Գազայում հրադադար պահանջող բանաձևերի վրա։ Մարտի 25-ին Վաշինգտոնի ձեռնպահ մնալու պատճառով բանաձևն ընդունվել է․ ՄԱԿ-ի ԱԽ 15 անդամներից մնացած 14-ը կողմ են քվեարկել դրան։

Բանաձևը ներկայացրել էին Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամները։ Այն պահանջում է մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում հրադադար հաստատել, անմիջապես ազատ արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին և հումանիտար օգնություն մատակարարել Գազայի հատված։

ՀԱՄԱՍ-ը և Պաղեստինյան ազգային վարչակազմը ողջունել են բանաձևը, իսկ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը քննադատել է ՄԱԿ-ի ԱԽ-ին այնպիսի բանաձև ընդունելու համար, որը կոչ է անում հրադադարի՝ «առանց այն պայմանավորելու պատանդների ազատ արձակման հետ»։

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում գրել է, որ իր երկիրը չի կատարի բանաձևի պահանջները և «կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և շարունակի կռվել, մինչև վերջին պատանդը վերադառնա տուն»։

Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է ռազմական գործողություններ սկսել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ ապաստանել է 1,4 միլիոն պաղեստինցի։ ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել այս ծրագրին՝ պահանջելով ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը։

Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդականի այցի հետաձգումը ԱՄՆ-ում հիասթափությամբ են ընդունել։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ այդ այցի ընթացքում պետք է քննարկվեին Ռաֆահում ցամաքային գործողության այլընտրանքային տարբերակները։

Միևնույն ժամանակ Իսրայելն օրերս համաձայնել է 700 պաղեստինցի բանտարկյալների իսրայելցի 40 պատանդների հետ փոխանակելու գործարքին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am