Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ազգային գրադարանը թվայնացրել և նշաճանաչել է «Երեկոյան Երևան» թերթի բոլոր համարները

Ազգային գրադարանը թվայնացրել և նշաճանաչել է «Երեկոյան Երևան» թերթի  
բոլոր համարները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանցիների սիրելի թերթը՝ «Երեկոյան Երևանը», արդեն հասանելի է թվային տարբերակով. թերթի 60-ամյակի առթիվ Ազգային գրադարանը թվայնացրել և նշաճանաչել է թերթի բոլոր համարները, որոնք հասանելի են գրադարանի «Հայ մամուլ» շտեմարանում։

«Երեկոյան Երևանը» լույս է տեսել 1957 թվականից, նախ «Երևան» անվամբ, իսկ 1964 թվականից արդեն՝ «Երեկոյան Երևան» անվամբ։ 

«Մենք թվայնացրել ենք թերթի ամբողջ ծավալը և այս պահի դրությամբ ունենք թվայնացված 10 հազար 660 համար, բացի այդ նաև նշաճանաչվել են, ինչը նշանակում է, որ բոլոր համարները որոնելի են տեքստային տարբերակով և հնարավոր է այն արտատպել և  օգտագործել անհրաժեշտ հատվածները»,- «Արմենպրես»-ի  հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

Անդրադառնալավ նախաձեռնությանը՝ նա նշեց, որ Ազգային գրադարանն արդեն երկու տարի է ինչ ունի նշաճանաչելու հնարավորություն և իրենք, ըստ հոբելյանների, սկսել են գործընթացը: 

«Առաջինը նման հնարավուրություն տվեցինք  «Մշակ» թերթին, «Գարուն» ամսագրին, իսկ այս պահին արդեն «Հայ մամուլ»  շտեմարանում  կա  6 հազար 598 անուն թերթեր, ամսագրեր, ինչպես նաև  էլեկտրոնային ամսագրեր և թերթեր»,-ասաց նա:

Ազգային գրադարանի տնօրենը ընդգծեց, որ իրենք հավաքագրել են Հայաստանում և ամբողջ աշխարհում տպագրված հայկական թերթերը, ամսագրերը և դեռևս շարունակում են աշխատանքներն այդ ուղղությամբ:

Լրագրող Արայիկ Մանուկյանը, ով իր լրագրողական կարիերայի դպրոցը համարում է «Երեկոյան Երևան» թերթը, որտեղ ինքը որպես լրագրող կայացել է, խոստովանեց, երբ տեսել է գրադարանի նման նախաձեռնությունն, անմիջապես դիմել է Աննա Չուլյանին «Երեկոյան Երևան» թերթը նույնպես ցանկում ընդգրկելու համար:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Իմ ամբողջ մտահոգությունն այն է, որ այն բովանդակությունը, ինչը թերթը ստեղծել է տարիներ շարունակ, հասանելի լինի այսօրվա սերնդին: Իսկ թվայնացման շնորհիվ ցանկացած մեկը, երբ, օրինակ, Արցախյան շարժման և պատերազմի մասին ցանկանա ինչ-որ բան իմանալ, կարող է «Երեկոյան Երևան»-ի միջոցով այդ ամբողջ տարեգրությունը վերականգնել, ինչպես նաև տեսնել այդ շրջանի դժվարությունները: Կարելի է ասել այդ օրերին «Երեկոյան Երևան»-ը վերածվել էր շարժման թերթի, որի շուրջ էր հավաքվել և համախմբվել ամբողջ հայ մտավոր խավը՝  իրենց բացառիկ հոդվածներով, որոնք այսօր մեծ տեղեկատվոթյուն և արժեք են ներկայացնում»,- ասաց Մանուկյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև թերթի նախկին աշխատակիցներ:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am