Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը

Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մարտի 26-ին մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը, որի շրջանակում թատրոնը բազմաթիվ հյուրերի է ընդունել:

Մարտի 26-ին թատրոն է այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

434155774_731140009210084_1166864554370567835_n.jpg (464 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական թատրոնի այցելուները մարտի 25-31-ը բացառիկ հնարավորություն ունեն թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ շրջել թատրոնի թանգարանով և ծանոթանալ թատրոնի պատմությանն ու ավանդույթներին, ինչպես նաև այցելել թատրոնի տարբեր արտադրամասեր` բուտաֆորների պատրաստման, հագուստի, դիմահարդարման։

Նախատեսված են նաև թրեյնինգներ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ (կուրսի ղեկավար, թատրոնի տնօրենի ժ/պ Սուրեն Շահվերդյան)։

434153933_731139819210103_8526796411653530545_n.jpg (453 KB)

Թրեյնինգի մասնակիցները կսովորեն՝ ինչպես բեմում ստեղծել կերպարներ, ազատ արտահայտել զգացմունքները: Նախատեսվում են նաև բեմական խոսքի վարժություններ։

434176811_731139782543440_2641975584230290061_n.jpg (623 KB)

«Թատերական շաբաթ» ծրագրին մասնակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Շաբաթվա ընթացքում, որն համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում: Նախաձեռնության նպատակն է թատերական կյանքը, թատրոնի հետնաբեմը, պատմությունն ու գործունեությունն իր ողջ ներկապնակով հասանելի դարձնել դպրոցահասակներին, մեծացնել հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ: Ծրագրերին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: Նախաձեռնությունը կլինի շարունակական հաջորդ տարիների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am