Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լյուտնյայի հանրահայտ վարպետը համերգով հանդես կգա Հայաստանում

Լյուտնյայի հանրահայտ վարպետը համերգով հանդես կգա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուտնյայի (լարավոր կսմիթային երաժշտական գործիք) հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը (ԱՄՆ/Շվեյցարիա) բացառիկ համերգով հանդես կգա Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  համերգային երեկոն տեղի կունենա մարտի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Բազմաթիվ երաժշտական մրցանակների դափնեկիր Հոփկինսոն Սմիթը միջազգային շրջանակներում լայն ճանաչում է ձեռք բերել Վերածննդի և Բարոկկո ժամանակաշրջանների երաժշտության իր վիրտուոզ մեկնաբանությունների շնորհիվ:

Սմիթի անզուգական վարպետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել համաշխարհային հեղինակավոր հրատարակությունների և քննադատների կողմից: «San Francisco Chronicle»-ը վերջինս ճանաչել է որպես «աշխարհի լավագույն լյուտնիստ», իսկ «Gramophone» պարբերականն անվանել «լյուտնյայի բանաստեղծ»:

Երաժշտի երևանյան համերգը հավակնում է անմոռանալի երաժշտական իրադարձություն դառնալ։ Այդ երեկո «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հանդիսատեսը մտովին կտեղափոխվի Վերածննդի և Բարոկկո դարաշրջանների բարձրարվեստ և տպավորիչ աշխարհ:

Հոփկինսոն Սմիթը խարիզմատիկ կատարումներով և խորը երաժշտական արտահայտչականությամբ ունկնդիրներին կներկայացնի 16-17-րդ դարերի անգլիական և իտալական երաժշտության բացառիկ նմուշներ։

Համերգը եզակի հնարավորություն է երաժշտասերների համար կենդանի կատարմամբ ունկնդրելու մեր ժամանակների ամենանշանավոր լյութահարներից մեկին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am