Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանում ֆրանսիական համալսարանը և SPRING PR-ը DDF24-ի շրջանակում հուշագիր են կնքել

Հայաստանում ֆրանսիական համալսարանը և SPRING PR-ը DDF24-ի շրջանակում 
հուշագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թվային փոխակերպումների Doing Digital Forum (DDF24) ամենամյա միջազգային ֆորումն այս տարի կկայանա ապրիլի 3-ին՝ Դվին Հոլում «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ 

Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:

2.JPG (6.18 MB) 

Հաշվի առնելով կրթական համակարգերի հետ համագործակցության կարևորությունը, երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը թվային փոխակերպման գործընթացներում, նոր գիտելիքների ձեռքբերումն ու անհրաժեշտ կարողությունների զարգացումը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Սալվա Նակուզիի, և SPRING PR-ը՝ ի դեմս համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի, DDF-ի շրջանակում մտադրությունների մասին համաձայնագիր են ստորագրել։

Հուշագրով երկու կողմերն իրենց ջանքերը, փորձն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն են հայտնել՝ նպաստելու երիտասարդների համար արդիական գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծմանը, մասնագիտական կրթության զարգացմանը, թվային փոխակերպումների դարաշրջանում ֆինանսատեխնոլոգիական ոլորտում երիտասարդների ներուժն ու տաղանդը գործի դնելու հնարավորությունների բացահայտմանը։

3.JPG (6.89 MB)

Համագործակցության շրջանակում ՀՖՀՀ Մարքեթինգի, Ֆինանսների և Կառավարման ֆակուլտետների 15 լավագույն ուսանողները կստանան Ֆորումի անվճար մասնակցության հնարավորություն, իսկ համալսարանի աշխատակազմը՝ հատուկ զեղչ։

«Մեզ համար առանձնահատուկ պատիվ է ստորագրել այս հուշագիրը Doing Digital Forum-ի կազմակերպիչ SPRING PR ընկերության հետ: Այս համագործակցությունը արտացոլում է նորարարության, կրթության և թվային առաջընթացին՝ ուղված մեր ընդհանուր հանձնառությունը: Միավորելով ուժերը՝ մենք նպատակ ունենք մեր ուսանողների համար ապահովել ուսուցման և զարգացման լավագույն հնարավորությունները մշտապես փոփոխվող թվային աշխարհում:

4.JPG (5.17 MB)

Որպես բարձրագույն ուսումնական հաստատություն՝ մենք գիտակցում ենք մեր ուսանողներին ներկայիս թվային աշխարհի մարտահրավերներին և հնարավորություններին նախապատրաստելու կարևորությունը: Այս ֆորումը գաղափարների փոխանակման, գործնական ուսուցման և տեխնոլոգիական նորարարությունների ուսումնասիրության բացառիկ հարթակ է։

Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը նոր դռներ կբացի մեր ուսանողների առջև և անհամբեր սպասում ենք մեր համատեղ նախաձեռնության պտուղներին»,- նշել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։

SPRING PR-ի համահիմնադիր, Doing Digital Forum պլատֆորմի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց․ «Մենք բազմիցս խոսում ենք այն մասին, որ թվային փոխակերպումների հնարավորություններին ու մարտահրավերներին պետք է պատրաստ լինեն բոլորը։ Երիտասարդները՝ Z սերունդը, այդ թվային փոխակերպումների կրողը, առաջնորդողն ու սպառողն է, ուստի նրանք պետք է առավել քան իրազեկ լինեն։ Այս համատեքստում մեծապես կարևոր են կրթական ոլորտում փոփոխությունները, նոր մոտեցումների, ժամանակի պահանջներին համապատասխան համակարգերի ներդնումը։ Այս տարի ևս ֆորումով հնարավորություն ենք տալիս ծանոթանալու միջազգային լավագույն փորձին և Հայաստան ենք բերում միջազգային առաջադեմ միտքն ու գիտելիքը, որին մեր հայ ուսանողներն ու երիտասարդները կունենան բացառիկ հասանելիություն,-հավելեց նա։

5.jpg (3.10 MB)

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են հաջորդ տարիներին ֆորումի շրջանակում առավել առարկայական համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես Ֆրանսիայից հեղինակավոր խոսնակների ներգրավում և առաջատար մասնագետների հյուրընկալում: 

Նշենք, որ Doing Digital Forum-ն այս տարի կներկայանա նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։ Նա նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու: DDF-ի խոսնակներից են նաև Հենրի Արսլանյանը, Դիրք Օլմայերը, Մոհամեդ Բարդաստանին։ DDF24-ը նրանց Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ամերիաբանկն աջակցում է ֆորումին, այն DDF24-ի ֆինթեք գործընկերն է: Միջազգային Visa ընկերությունը ֆորումի ինովացիոն գործընկերն է, հայկական Apricot Capital-ը՝ ներդրումային գործընկերը, Fastex-ը՝ բլոկչեյն գործընկերը։ DDF24-ի տեխնոլոգիական գործընկերը Ucraft-ն է, ԱԲ գործընկերը՝ Hoory-ն։ ArCa-ն ֆորումի ազգային գործընկերն է։ DDF24-ի հյուրընկալության ոլորտի գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս»-ն՝ իր Լիվինգսթոն ռեստորանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am