Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն 
անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 
շուրջ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով պատվիրակությանը, նշել է.

«Մենք մեծապես կարեւորում ենք Դանիայի հետ՝ որպես Հայաստանի հուսալի գործընկերոջ, համակողմանի կապերի զարգացումը: Մեր երկրներն ու հասարակությունները կիսում են ընդհանուր արժեքներ, որոնք լավ հիմք են մեր երկրների միջեւ բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար»:

Հակոբ Արշակյանն ընդգծել է երկուստեք միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը.

«Կարեւորում եմ մեր խորհրդարանականների միջեւ անձնական փոխգործակցության ակտիվացումը: Այս ամսվա սկզբին Ազգային ժողովը հյուրընկալեց Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Այցը հիանալի հնարավորություն ընձեռեց անձամբ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ տեղում ծանոթանալու իրավիճակին»:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Դանիայի հետ համագործակցության առանձնահատուկ նշանակությունը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Դանիայի պատվիրակությունն իր հերթին աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու անկախությանը:

Կողմերը կարեւորել են խորհրդարանների միջեւ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները եւ համագործակցությունը կշարունակվեն՝ ի նպաստ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման:

Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am