Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գերմանիան ՄԱԿ-ի միջոցով Գազային տրամադրվող հումանիտար օգնությունն ավելացրել է 10 միլիոն եվրոյով. Բերբոք

Գերմանիան ՄԱԿ-ի միջոցով Գազային տրամադրվող հումանիտար օգնությունն 
ավելացրել է 10 միլիոն եվրոյով. Բերբոք

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բեռլինը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջոցով Գազայի հատվածին տրամադրվող հումանիտար օգնության ծավալը ավելացրել է ևս 10 միլիոն եվրոյով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բերբոքը հայտարարել է մարտի 26-ին Թել Ավիվում:

«Պատանդների և նրանց ընտանիքների կյանքն արդեն հինգ ամիս է` դժոխքի է վերածվել: Պատանդները պետք է, ի վերջո, ազատ արձակվեն», - Բերբոքի խոսքը X սոցիալական հարթակում մեջբերում է Գերմանիայի ԱԳՆ-ն:

Միևնույն ժամանակ Գազայի հատվածում հումանիտար իրադրությունը, նախարարի խոսքով, դժոխային է։

«Մենք ՄԱԿ-ի ՊՀԾ-ի միջոցով Գազային տրամադրվող մեր հումանիտար օգնության ծավալը ավելացրել ենք ևս 10 միլիոն եվրոյով: Գազայի բնակիչները պետք է վստահ լինեն, որ բառացիորեն բոլոր դռներն ու դարպասները, բոլոր ցամաքային ուղիները բաց են մարդասիրական օգնության համար», - ասել է Բերբոքը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան այս հարձակման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 500-ի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am