Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը

Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատնտեսական 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է պահպանեն փոխադարձ հարգանքը, գործեն տնտեսական օրենքներին և շուկայական կանոններին համապատասխան, ընդլայնեն և խորացնեն փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է ամերիկյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն աշխարհում կարևորագույն երկկողմ հարաբերություններից մեկն են», - հայտարարել է Սի Ծինփինը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ «քանի դեռ երկու կողմերը միմյանց համարում են գործընկերներ, հարգում միմյանց, խաղաղ գոյակցում և փոխշահավետ համագործակցություն իրականացնում, չին-ամերիկյան հարաբերությունները բարելավվելու են»։

«Վերջին տարիներին չին-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում բախվելով նոր իրավիճակի և նոր փոփոխությունների` կողմերը պետք է հավատարիմ մնան փոխադարձ հարգանքին, փոխադարձ շահերին և իրավահավասարության հիման վրա խորհրդատվություններին, գործեն տնտեսական օրենքներին և շուկայի կանոններին համապատասխան, ընդլայնեն և խորացնեն փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը, հարգեն միմյանց զարգացման իրավունքը», - հավելել է Չինաստանի ղեկավարը։

Սի Ծինփինն ընդգծել է, որ վերջին տարիներին չին-ամերիկյան հարաբերությունները բազմաթիվ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների են ենթարկվել, և կողմերը պետք է դասեր քաղեն։

«Չին-ամերիկյան հարաբերությունները չեն կարող վերադառնալ անցյալ, սակայն դրանք կարող են ունենալ ավելի լավ ապագա», - ընդգծել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am