Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Նեթանյահուն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է ապավինի Իսրայելի վրա համաշխարհային ճնշմանը

Նեթանյահուն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է ապավինի Իսրայելի վրա 
համաշխարհային ճնշմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից հետո Վաշինգտոն պատվիրակություն չուղարկելու իր վերջին որոշումն ազդանշան է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որ ռազմական գործողությունների պատճառով Իսրայելի վրա միջազգային ճնշումը որևէ օգուտ չի տա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անվտանգության խորհրդում ԱՄՆ- որոշումը դիտարկեցի որպես շատ վատ քայլ, որովհետև այն խրախուսեց Համասին կոշտ դիրքորոշում ընդունել և հավատալ, որ միջազգային ճնշումը կստիպի Իսրայելին ազատ արձակել առևանգվածներին և չի թողնի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին: Արդյունքում ես որոշեցի պատվիրակություն չուղարկել Վաշինգտոն։ Մեր ուղերձը ՀԱՄԱՍ-ին այն է, որ հույսեր չկապի միջազգային ճնշման հետ: Դա չի աշխատի»,- ասել է Նեթանյահուն:

Մարտի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ ընդունեց բանաձև՝ պահանջելով անհապաղ զինադադար Գազայի հատվածում Ռամադան ամսվա առթիվ, ինչը կհանգեցնի երկարաժամկետ կայուն զինադադարի: Կողմ է քվեարկել 14 երկիր, իսկ ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am