Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը

Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը գործարկել է իր երկրորդ գաղտնի արբանյակը՝ Yunhai-3-ը: Long March 6A հրթիռը Yunhai-3 արբանյակով արձակվել է Չինաստանի Շանսի նահանգի Տայյուան ​​արբանյակների արձակման կենտրոնից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Չինաստանի իշխանությունները Yunhai-3-ն անվանում են քաղաքացիական արբանյակ, որը նախատեսված է մթնոլորտն ու ծովային միջավայրն ուսումնասիրելու, տիեզերական միջավայրը վերահսկելու և բնական աղետները կանխելու համար, սակայն որոշ արևմտյան փորձագետներ նման արբանյակները համարում են ռազմական օդերևութաբանական սարքեր։

Վերոհիշյալ արբանյակի արձակումը հինգերորդն է Long March 6A կրիչների համար՝ առաջին չինական հրթիռը, որի նախագծման մեջ օգտագործվել են ինչպես հեղուկ, այնպես էլ պինդ վառելիքի փուլեր:

Փետրվարին Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան հայտարարեց, որ Չինաստանը ծրագրում է իրականացնել մոտ 100 տիեզերական արձակում 2024 թվականին, ինչը ռեկորդային կլինի երկրի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am