Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Երևանի քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի 15 նոր տրոլեյբուս և 171 ավտոբուս

Երևանի քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի 15 նոր տրոլեյբուս և 171 
ավտոբուս

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի համայնքային հավաքակայանը կհամալրվի 171 նոր ավտոբուսով և 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսով:

Գործընթացն այս պահին պայմանագրերի կնքման փուլում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով: Նախագիծը կյանքի կոչելու համար միջազգային գործընկերների հետ բանակցություններ են ընթանում:

«Նոր ու ժամանակակից շարժակազմերի ձեռքբերումը մեր տրանսպորտային ցանցի կարևորագույն բաղադրիչներից է: Գալիք տարի լրանում է «Հիգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման ժամկետը և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն, ունենք խնդիր նաև մասնավոր գծերի առումով՝ դրանք էլ ունեն փոխարինման կարիք, և այս 250 ավտոբուսներով մենք, կարելի է ասել, ամբողջապես փակում ենք տրանսպորտային ցանցի պահանջարկը»,- ասաց քաղաքապետը:

Ավինյանը նշեց նաև, որ այս տարի կշարունակվի ավտոբուսային գծերի առանձնացումը, որն էապես կրճատելու է հասարակական տրանսպորտից օգտվող մարդկանց տեղաշարժի ժամանակը: Նա կարևորեց, որ նաև պետք է քննարկեն հասկանալու համար, թե ավտոբուսային առանձնացված գծերով ի՛նչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել՝ ընդգծելով որ այդ պրոցեսում չպետք է խախտել մրցակցային տրամաբանությունը, բայց միաժամանակ տաքսիների համար պետք է նոր պահանջներ սահմանել:

«Հաջորդ քայլն, իհարկե, տոմսային համակարգի ամբողջական ներդրումն է, որը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր: Փուլային այդ փոփոխությունը՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ եղանակ, արդեն այսօրվանից պետք է սկսել, պետք է ճանապարհային այդ քարտեզը հասկանալ»,- ընդգծեց  Տիգրան Ավինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am