Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող 
բոնուսային համակարգի բաղադրիչները

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Փոփոխություններով նախատեսվում է․

✔ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով և վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):

✔ Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված:
Եթե ունեք պարտավորություն, բայց այն գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում, ապա վճարելով տուգանքի 50 տոկոսը՝ կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի մասով։ Այս դեպքում վճարումները քաղաքացիները կարող են կատարել ՀԿԱԾ cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» հարթակների, վճարահաշվարկային տերմինալների, բանկերի միջոցով։

✔ Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր»,- ասվում է պարզաբանման մեջ։

ՀՀ ՆԳՆ-ն նաև պարզաբանում է, որ միաժամանակ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ 1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ այդ խախտումը կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։

Նշվում է, որ ՆԳՆ կողմից օրենսդրական այս բարեփոխումներով կխրախուսվեն օրինապահ վարորդները և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am