Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային 
օրվան նվիրված համերգը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 10-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Եղվարդի Արվեստի դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գասպար Ամիրխանյան) մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կատարումներով հանդես կգան հայտնի մենակատարներ Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Աշոտ Դանթարջյանը (բաս) և երաժիշտ Բորիս Եգանյանը (ակորդեոն):

Տոնական երեկոյին կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։

 436733376_932007478424414_2395020390001877017_n.jpg (1.50 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am