Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՄԻՊ աշխատակազմն սկսել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը

ՄԻՊ աշխատակազմն սկսել է հանրային հաստատությունների համար Գենդերային 
հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 9-ին պաշտոնապես գործարկել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը առաջին անգամ է պաշտոնապես գործարկվում Հայաստանի Հանրապետությունում, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որը կանցնի պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը։

«Մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

HRD (23).jpg (81 KB)

Գենդերային հավասարության պարգևադրոշմը հատուկ մշակված մեթոդաբանություն է, որի նպատակն է աջակցել պետական մարմիններին 2030 թվականի ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակների՝ գենդերային հավասարության վերաբերյալ դրույթները ներքին իրավական ակտերում ամրագրմանը՝ որդեգրելով գենդերազգայուն մոտեցումներ լիազորություններն իրականացնելիս։ Այս ամենի հիմնական նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը պետական համակարգի լավարկման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ առանց այս մոտեցումների անհնար է ունենալ համերաշխ և հանդուրժող միջավայր։

HRD (18).jpg (175 KB)

«Իրավահավասարության երաշխավորումը մեր աշխատանքի հիմնական ուղղություններից է։ Գենդերային հավասարության ապահովմանն ու խթանմանն ուղղված մեր միջոցառումները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ հանրային իրազեկման  ու ոլորտի օրենսդրության կատարելագործման աշխատանքները, կրում են շարունակական բնույթ։ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում մեծ տեղ է հատկացվել իրավահավասարության ապահովման և խտրականության արգելքին առնչվող հարցերին»,- բացման խոսքում ընդգծել է Անահիտ Մանասյանը:

HRD (26).jpg (111 KB)

Նշվում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են: Այս ոլորտում Պաշտպանի գործունեությունն իրականացվում է ինչպես անհատական դեպքերով կանանց խախտված իրավունքները վերականգնելով կամ հնարավոր խախտումները կանխարգելելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանանց իրավունքները խախտող պատճառները վերացնելու միջոցով: Այս տեսանկյունից շատ կարևոր դեր ունի  Պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը։

Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դրական օրինակ կծառայի այլ պետական հաստատություններում գենդերային հավասարության և կանանց կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամրապնդման, հատկապես՝ ԳՀՊ գործընթացի ներդրման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման հարցում։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցել են գործադիր իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գենդերային հավասարության պարգևադրոշմի գործընթացն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, պետական կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am