Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ թշնամանքի ադրբեջանական հերթական դրսևորումն են. «Գեղարդ» հիմնադրամ

Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ թշնամանքի ադրբեջանական հերթական 
դրսևորումն են. «Գեղարդ» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ անդրադառնալով այդ ջարդերի 32-րդ տարելիցին:

«32 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության ջարդեր։

Ապրիլի 10-ի լուսադեմին տևական հրետակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները հարձակվեցին Մարաղա գյուղի վրա՝ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։ Տարբեր տվյալներով՝ Մարաղայում ջարդերի արդյունքում սպանվեց առնվազն 50 անձ, մի քանի տասնյակ բնակիչ էլ գերեվարվեց, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։

Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ավելին, Մարաղայի կոտորածն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևն արժանացել է «ազգային հերոսի» կոչման՝ օրինակ ծառայելով Ռամիլ Սաֆարովի, 2016թ. Ապրիլյան պատերազմի և 2020թ. Արցախյան պատերազմի ադրբեջանական ռազմական հանցագործների համար։

2020 թ. հետո էլ Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ և ցեղասպանական գործողությունները՝ Արցախի հայերի բռնի տեղահանությունը, մշակութային ժառանգության նպատակադրված ոչնչացումը։ Ադրբեջանի գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ գնահատականին ու դատապարտմանը, իսկ ռազմական հանցագործությունների հեղինակները ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am