Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզումը աշխարհի համար աղետ կլինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզումը աշխարհի 
համար աղետ կլինի

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փլուզման հնարավորությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ամբողջ աշխարհի համար կլինի աղետ։ 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստին», այս մասին նա ասել է Univision Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ամենավատը, որ կարելի է պատկերացնել, ՆԱՏՕ-ի փլուզման սկիզբն է, դա աղետ կլիներ ԱՄՆ-ի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է Բայդենը: 

Նա նշել է, որ ԱՄՆ-ին և  դաշնակիցներին հաջողվել է ընդլայնել ՆԱՏՕ-ն, երբ ևս երկու սկանդինավյան երկրներ միացել են դաշինքին։

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների մի ամբողջ խումբ ունենք Ռուսաստանի հետ սահմանին»,- նշել է Բայդենը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am