Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ՀՀ-ի համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ Մհեր Գրիգորյան

ՀՀ-ի համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ Մհեր 
Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ ուղղված չէ որևէ միության, հատկապես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ այս միությունից։

«Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ... Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միության, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- հայտարարել է ՀՀ փոխվարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am