Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԵԽ–ն Հայաստանին 2.8 մլն եվրո է տրամադրում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ներհոսքին արձագանքելու համար

ԵԽ–ն Հայաստանին 2.8 մլն եվրո է տրամադրում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված 
անձանց ներհոսքին արձագանքելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը Հայաստանին տրամադրում է 2.8 մլն եվրո՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքին արձագանքելու համար: «Արմենպրես»փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը ներկայացվեց ապրիլի 11–ին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ 2023 թվականի սեպտեմբերից, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտումը, կառավարությունը միջգերատեսչական բազմակողմ աշխատանքի արդյունքում կարողացավ արագ արձագանքել կարճաժամկետ մարտահրավերին՝ հնարավորություն ընձեռելով ԼՂ հայրենակիցներին նախ ապահովելով կացարանով, ապա աջակցության տարբեր ծրագրեր մշակել:

«Հիմա արդեն գտնվում ենք միջնաժամկետից դեպի երկարաժամկետ ծրագրերի մշակման փուլում: Այս համատեքստում հույժ կարևոր է ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների կարողությունների ինստիտուցիոնալ զարգացումը: Այս համատեքստում կցանկանայի հատկապես ընդգծել Եվրոպայի խորհրդի և ՀՀ կառավարության համագործակցությունը»,–ասաց նախարարը՝ ընդգծելով Եվրոպայի խորհրդի 2023–2026թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ ԼՂ–ից բռնի տեղահանված փախստականների իրավունքների միջազգայնացման, պաշտպանության և այլ առումներով:

OLD06018.JPG (721 KB)

Արձագանքման փաթեթի շրջանակում Եվրոպայի խորհուրդը նշում է 2023թ Հայաստան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին աջակցությունը, Հայաստանի առողջապահության համակարգում Լեռնային Ղարաբաղից բուժաշխատողների լիարժեք ինտեգրումը, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրումը: Արձագանքման շրջանակում, օրինակ, դրամաշնորհներ են ուղղվելու համայնքներ, որ առավել արդյունավետ արձագանքեն բռնի տեղահանված անձանց կարիքներին:

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

OLD06038.JPG (839 KB)

Համալիր փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ 2023թ հոկտեմբերի 11–13–ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում ՀՀ իշխանությունների հետ համատեղ սահմանվել են Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023–2026թթ.) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021–2025թթ.) համահունչ :

 «Աշխատանքում մի քանի ուղղություն կա, մի քանի ուղղություններ թափ են հավաքում, ինչը նշանակում է, որ մենք ընդլայնում ենք աջակցությունն առավել ակտուալ ուղղություններով՝ մասնավորապես նախատեսված փախստականների համար: Այս աջակցության փաթեթն այն փաթեթն է, որն անդրադառնում է կառուցվածքային, ընթացակարգային հարցերին և այլն: Լուծումները, որ պատրաստ ենք գտնել այս խնդիրներին, վերաբերում են ոչ միայն ԼՂ–ից փախստականներին, այլ նաև կհասնեն ՀՀ բնակչությանը»,–ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյբիդ Բեսթը:

OLD06042.JPG (457 KB)

ԵԽ ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը ներկայացրեց արձագանքման միջոցառումների փաթեթի մանրամասները: «Արձագանքում ենք մեծ ներհոսքին, առաջացած պահանջներին: Առաջին հերթին, իհարկե, ամրապնդում ենք տեղական իշխանությունների դիմակայունությունը, տոկունությունը, որ կարողանման կառավարել մարդկանց այդ քանակը: Չենք մոռանում երեխաների իրավունքների պաշտպանության մասին, խոցելի բնակչության իրավունքների պաշտպանության մասին, կանանց և աղջիկների համար իրավական արդյունավետ պաշտպանության նախատեսման, նաև հոգեկան առողջության խնդիրների ուղղությամբ ենք նայում: Եվս մենք անգամ ընդգծվում է, թե որքան կարևորություն ենք տալիս ՀՀ–ին աջակցելուն՝ այս ճգնաժամից դուրս գալու ճանապարհին»,–ասաց նա:

Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023–2026թթ Գործողությունների ծրագրի ծավալը 14 մլն եվրո է: 15 ծրագրերից 6–ը վերաբերում են փախստականների ներհոսքի արձագանքմանը: Մասնավորապես 2.8 մլն–ը փախստակաների ներհոսքի արձագանքման նպատակով է ուղղվում:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շատ կարևորեց բռնի տեղահանված անձանց աջակցության նպատակով իրականացվող ծրագրերը: «Այս առումով ԵԽ–ի աջակցությունը ևս լուրջ դերակատարություն ունի, քանի որ ներառում է նաև շատ կարևոր փորձագիտական աջակցություն՝ բռնի տեղահանված անձանց առնչվող տարատեսակ խնդիրների, այդ թվում՝ իրավունքների պաշտպանության դիտանկյունից»,–նշեց ՄԻՊ–ը:

OLD06122.JPG (511 KB)

ԵԽ–ն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում միտված է համապատասխան աջակցություն տրամադրել, ինչը դուրս կգա անմիջական ճգնաժամային արձագանքման սահմաններից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am