Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Դեպք է եղել, որ մեր հրամանով հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը չի միացել․ վարչապետ

Դեպք է եղել, որ մեր հրամանով հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը չի միացել․ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրենքով սահմանված է, որ հայկական կողմի հրամանով պետք է միանա հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը, սակայն դեպք է եղել, որ այն չի միացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր նախընտրական ծրագրից մեջբերում են անում, որտեղ մենք գրել ենք, որ մեր անվտանգության ապահովման գործոն են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ը, ՀՕՊ միասնական համակարգը և այլն։ Ճիշտ եք ասում, գրել ենք, բայց ՀԱՊԿ-ն ասում է, որ չէ, չեմ գալիս ձեզ օգնելու, պայմանագիրը չի աշխատում։ Դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել։ Եվ այսպիսի բազմաթիվ պատմություններ»,-ասաց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am