Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 12-ին Վիլնյուսում հանդիպել է  Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 
«Հանգամանալից ներկայացրել եմ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել եմ Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:
Քննարկել ենք նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»,-գրել է Գրիգորյանը։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am