Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի պատվիրակության անդամներն այցելել են Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների առաջնագծի օպերատիվ հենակետեր՝ հանդիպելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում Ադրբեջանի հետ սահմանին պարեկություն իրականացնող շվեդ դիտորդների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։
«Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական պատվիրակությունն այցելել է Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների հենակետեր՝ հանդիպելու Շվեդիայի առաքելության անդամների հետ»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում Շվեդիան ներկայացնող 10 փորձագետ կա։
Swedish delegation from @FBAFolke, @Polisen_Sverige & @MSBse visited 6 FOBs in Yeghegnadzor, Ijevan, Martuni, Jermuk, Goris & Kapan to meet with the Swedish Mission Members. is contributing 10 experts to #EUMA, being the second largest contingent of the Mission. Tack Sverige! pic.twitter.com/zZIQmj0nzA
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) April 12, 2024
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում