Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
12:05, 13 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկօրյա պաշտոնական այցով ապրիլի 15-ին Հայաստան Հանրապետություն կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ նախագահ Տոկաևը պաշտոնական այցի շրջանակներում բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Նշվում է, որ այցի ավարտից հետո պետության ղեկավարը Երևանից գնալու է Ղազախստանի՝ հեղեղումների գոտում գտնվող շրջաններից մեկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում