Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին արտահերթ նիստ կանցկացնի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ խորհուրդը ապրիլի 15-ին նիստ է հրավիրել այս հարցով:

Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել ԱԺ պատգամավորները:

Առաջարկվող օրակարգում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Նիստը նախատեսված է ապրիլի 16-ին ժամը 11:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am