Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել

ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Տյումենի մարզի Ուպորովսկի շրջանի ութ բնակավայրերում, ներառյալ շրջկենտրոնը, սկսվել է բնակիչների տարհանումը՝ Տոբոլ գետում առաջացած ջրհեղեղի սպառնալիքի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ կառավարության տեղեկատվական կենտրոնի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ բնակիչները տեղափոխվում են ժամանակավոր տեղաբաշխման կետեր: Նրանց առաջարկվել է իրենց հետ վերցնել փաստաթղթերը, իրերը և դեղեր: 

Ապրիլի 17-ին Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Տոբոլ գետի ջուրը  դեռ չի մոտեցել բնակավայրերին, սակայն սպասվում է, որ առաջիկա օրերին տեղ կհասնի Կուրգանի մարզից եկող ալիքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am