Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում

Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն 
աններելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Գուս Բիլիրակիսն անդրադարձել է Հարավային Կովկասում Թուրքիայի իրականացրած քայլերին՝ համարելով դրանք շարունակական վայրագություններ և ընդգծելով դրանց աններելի լինելը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բիլիրակիսն այդ մասին խոսել է Կոնգրեսում կայացած  միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։

Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին՝ ապահովելու նախագահ Ջո Բայդենի աջակցությունը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի իրական դաշնակիցներին։

«Մենք երբեք չենք հանձնվի։ Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը»,- ասել է Բիլիրակիսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am