Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի

Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տարածքում գարնանային վարարումներից ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը մեկ օրում ավելացել է 1700-ով և հասել գրեթե 18 000-ի։ Հիմնական աճը կրկին գրանցվել է Օրենբուրգի և Կուրգանի մարզերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են օպերատիվ ծառայություններում։

«Ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ 210 բնակավայրերում և 175 այգեգործական շրջաններում գարնանային վարարումների հետևանքով 17 808 բնակելի շենք է հեղեղվել, օրական աճը կազմել է ավելի քան 1700՝ հիմնականում Օրենբուրգի և Կուրգանի մարզերում», - ասել է գործակալության զրուցակիցը։

Բացի այդ, ջրի տակ են անցել 32 593 տնամերձ  հողատարածքներ, ինչը 1554-ով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից, ինչպես նաև 95 ցածրանիստ կամուրջ և 77 ավտոճանապարհային հատված:

Նախօրյակին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ գարնանային հեղեղումների ալիքն անցել է Օրսկը և Օրենբուրգը, վարարաջրերի մակարդակը վտանգավոր է, բայց նվազում է։ Դրա հետ մեկտեղ նա նշել էր, որ կանխատեսումների համաձայն` մոտ ապագայում Կուրգանում հեղեղաջրերի առավելագույն մակարդակը կհասնի 10 մետրի, ինչը պատմական առավելագույնն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am