Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական 
կազմակերպություն ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի 137 պատգամավորներ կառավարությունից պահանջել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանականները գրել են The Times-ում հրապարակված բաց նամակում:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այժմ ամենամեծ վտանգն է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար։ Նրա մի շարք գործողություններ հանրային կերպով բացահայտվել են՝ զգալի մտահոգություն առաջացնելով մեր երկրում։ Այդ գործողությունները ներառում են MI5-ի (խմբ․՝ հատուկ ծառայության) կողմից բացահայտված և խափանված սպանության դավադրություններ, Բրիտանիայում տեղակայված քրեական ցանցերի կողմից հետախուզական տվյալների հավաքում բրիտանացի հրեաների վերաբերյալ, լրագրողների, այդ թվում՝ իրանցի լրագրողների ահաբեկում և արմատականացման քարոզ Բրիտանիայի իսլամական կենտրոններում», - գրված է նամակում:

ԻՀՊԿ-ն Իրանի ռազմաքաղաքական էլիտար ստորաբաժանումն է, որը կատարում է բանակի, ոստիկանության, ժանդարմերիայի և պետական ​​անվտանգության մարմինների գործառույթները։ Պաշտոնապես Իրանի զինված ուժերի մի մասն է։

Ապրիլի 13-ի գիշերը և 14-ի առավոտյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ կալանել են հրեական պետության ուղղությամբ թռչող մոտ 300 իրանական արկերի 99 %-ը, աննշան վնաս է հասցվել Նևաթիմ ավիաբազային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am