ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
21:51, 23 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, Տոնոյանը Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում