Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ

Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իմունականխարգելման շաբաթվա շրջանակում պատվաստումներում բարձր ընդգրկվածություն ունեցած սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ Առողջապահության նախարարությունում Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզի իմունիզացիայի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպել են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են Իմունականխարգելման շաբաթվա միջոցառումները:

«Գիտական մտքի զարգացումը նպաստում է հիվանդությունների դեմ պատվաստանյութերի արագ ստեղծմանը, մյուս կողմից` ապատեղեկատվությունը նույնպես արագ է տարածվում, ինչն ավելի մեծ խոչընդոտներ է ստեղծում բուժաշխատողների համար: Մենք տարբեր ուղղություններով ակտիվ աշխատում ենք թե՛ պատվաստանյութերի ձեռքբերման, թե՛ իրազեկման բարձրացման ուղղությամբ, և ամեն տարի փորձում ենք առաջընթաց ապահովել»,-նշել էնախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկայացրել է առաջնային օղակում իմունականխարգելման բարելավմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` թվայնացման ուղղությամբ քայլերը:

«Վերջին 50 տարիների ընթացքում պատվաստանյութերը ողջ աշխարհում հարյուր միլիոնավոր կյանքեր են փրկել: Հայաստանի բնակչության շրջանում պատվաստումների բարձր ընդգրկվածության շնորհիվ` օրական հարյուրավոր կյանքեր են փրկվում»,-նշել է Մարթե Էվերարդը:

Մարզային առողջության առաջնային պահպանման օղակի ներկայացուցիչները ոլորտի պատասխանատուներին հարցեր են ուղղել և ներկայացրել պատվաստումների ցուցանիշների բարելավման առաջարկներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am