Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար

Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալի իշխանությունները մտադիր են օգտագործել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի ճամբարից աղբը հավաքելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Himalayan Times պարբերականը։

ԱԹՍ-ները պետք է լեռան լանջերի վրա գտնվող ճամբարից աղբը տեղափոխեն դեպի լեռան ստորոտի ճամբար։

Ըստ պարբերականի տվյալների՝ Նեպալի Ներքին գործերի նախարարությունը փորձնական թռիչքների թույլտվություն է տվել։ Գերատեսչությունն ընդգծել է գործողությունների համակարգման անհրաժեշտությունը տեղական իշխանությունների, անվտանգության մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի ԱԹՍ-ները չխոչընդոտեն ուղղաթիռների և այլ օդային տեխնիկայի թռիչքներին այդ գոտում:

Լանջերը մաքրելու համար նախատեսվում է օգտագործել DJI FlyCart 30 ԱԹՍ-ները՝ մինչև 30 կգ ամբարձունակությամբ։

Ապրիլին երկրի իշխանությունները հայտնել են, որ ցամաքային ուժերը իրականացնում են Էվերեստի վրա աղբի հավաքման աշխատանքներ, ԱԹՍ-ները կոչված են օգնելու այս գործողության իրականացմանը։ Նեպալի բանակը 2023 թվականին լեռնագագաթներից հավաքել է 35,708 կգ աղբ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am