Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի

«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե 
լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան:

«Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է մարզական լրագրող,«Փյունիկ» ՖԱ գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

IDBank Պրեմիեր Լիգայի՝ 32-րդ մրցափուլի՝ մայիսի 2-ին կայանալիք «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի»,- նշված է հայտարարության մեջ:

28 տարեկան հասակում կյանքից հեռացել է  «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար, մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am