Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, բաժնետոմսեր. ինչ է դատախազությունը պահանջում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, բաժնետոմսեր. ինչ է 
դատախազությունը պահանջում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներով դատախազությունն ինչ է պահանջում բռնագանձել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդապետյանն այս մասին հայտնել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:

«2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 միլիոն 194 հազար դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33,5 միլիոն դրամ, 10 անշարժ գույքի (օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին) շուկայական արժեք, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր, ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավուն, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ դրամական միջոց՝ ավելի քան 16.8 միլիարդ դրամին համարժեք գումար, ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար»,-ասել է Վարդապետյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am