Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև

Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է 
Կիև

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները և Ուկրաինային դաշինքի հետագա աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

Ստոլտենբերգը հայտնել է, որ Ուկրաինային միայն խիզախությունը բավարար չէ կռվելու համար, անհրաժեշտ է սպառազինություն։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է, որ Կիևին ռազմական աջակցության ձգձգումները լուրջ հետևանքների են հանգեցրել մարտի դաշտում։

«Սակայն Ուկրաինային գերակայության հասնելու համար դեռ չափազանց ուշ չէ։ Ավելի շատ օգնությունը ճանապարհին է», - ասել է նա՝ ողջունելով ԱՄՆ-ի կողմից ընդունված օրինագծերի փաթեթը, որը ներառում է 61 միլիարդ դոլարի օգնություն Կիևին։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի «լիիրավ տեղը ՆԱՏՕ-ում է»։

«Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Աշխատանքը, որ մենք այժմ ձեռնարկում ենք, ձեզ դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ուղու վրա, որպեսզի երբ հարմար պահը լինի, Ուկրաինան անմիջապես կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ», - ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am