Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մարիաննա Շահպարոնյանը Ախալքալաքում ներկայացրել է իր «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն

Մարիաննա Շահպարոնյանը Ախալքալաքում ներկայացրել է իր «Դեպի Հայաստան» 
բանաստեղծությունների ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի  հայոց թեմի բարձր հովանու ներքո հայրենադարձ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» համահայկական-հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարիաննա Շահպարոնյանն այցելել է Ախալքալաք, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ և ներկայացրել «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն:

Ախալքալաքի համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել Շահպարոնյանին և բարձր գնահատականի արժանացրել նրա ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի փոխնախագահ Էդուարդ Աղասարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Հակոբ Չախմախչյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, գրող Գևորգ Հայասան, դպրոցի տնօրեններ և արվեստասերներ։

«Ախալքալաք այցը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի․ իմ մեծ պապիկը՝  Վարդան Շահպարոնյանը, Ջավախքի մեծանուն նվիրյալ է։ Նա եղել է հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, գրող, կառուցել է դպրոցի շենքը, հիմնադրել է Ախալքալաքի գավառական «Ջավախք» պարբերականը։ 1912 թվականին Ախալքալաքում Թափարվան  գետի վրա իր միջոցներով կառուցել է առաջին հէկ-ը։  

Մեծ հպարտությամբ և ոգևորությամբ Ախալքալաքում ներկայացրի հայրենիքին նվիրված «Դեպի Հայաստան» գիրքը, ինչպես նաև քննարկումներ ունեցա համայնքի ներկայացուցիչների հետ օտարության մեջ հայի ինքնությունը պահպանելու իրենց վեհ գործի վերաբերյալ»,-նշել է Շահպարոնյանը։ 

Մարիաննա Շահպարոնյանը կշարունակի արտերկրում ներկայացնել «Դեպի Հայաստան» գիրքը, որի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ, խրախուսել հայրենասիրությունը և հայրենադարձությունը։

 

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am