Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները քաղաքի տարածքում իրականացրել են տեղանքի բարձրության չափումներ

Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները քաղաքի տարածքում 
իրականացրել են տեղանքի բարձրության չափումներ

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտունու Մնաց Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի 14 աշակերտ մաթեմատիկայի ուսուցիչ Վաղինակ Գևորգյանի և ֆիզիկայի ուսուցիչ Մանվել Հովսեփյանի  ղեկավարությամբ  իրականացրել են  նախագծային աշխատանք մաթեմատիկա և ֆիզիկա  առարկաներից՝ «Տեղանքի  բարձրության որոշումը բարոմետրի միջոցով» թեմայով: 

123.png (603 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը, աշակերտների հետազոտությունների շնորհիվ կատարվել են «Մթնոլորտային ճնշում» թեմայով ուսումնասիրություններ, որոնց արդյունքում դիտարկվել են հարցեր այդ թեմայից, կատարվել են հետազոտություններ և փորձեր մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության օրինաչափությունների և կապերի բացահայտման համար: Բարոմետրի միջոցով ճնշման չափումներ են կատարվել քաղաքի չորս տարբեր կետում՝ թիվ 1 հենակետ՝ լճափ, թիվ 2 հենակետ՝ Կամոյի փողոցի գազալցակայան, թիվ 3 հենակետ՝ Մյասնիկյան փողոց, շուկայի խաչմերուկ և թիվ 4 հենակետ՝ Շահումյան  փողոցի բենզալցակայան:  Չափումների համար օգտագործվել է անշարժ բաժակով բարոմետր: Նախագծային աշխատանքը կատարելու ընթացքում սովորողներն ուսումնասիրել են քաղաքի տարբեր վայրերի աշխարհագրական դիրքերը, եղանակային տարբերությունները քաղաքի տարբեր թաղամասերում: Բարոմետրի միջոցով կատարելով չափումներ՝ ստացված արդյունքները նրանք համեմատել են աշխարհագրական տվյալների հետ: Ստացված տվյալներով կառուցել են գրաֆիկներ՝ բարձրությունից կախված: Մթնոլորտային ճնշման  տվյալները գրանցվել են ապրիլ ամսվա ընթացքում: Հաշվարկվել է  յուրաքանչյուր հենակետի միջին ճնշումը: Ստացված միջին ճնշման և ծովի մակարդակի նկատմամբ մթնոլորտային ճնշման տարբերությունների միջոցով որոշվել է  քաղաքի տարբեր տեղամասերի բարձրությունները ծովի մակարդակի նկատմամբ: Հաշվարկները ցույց են տվել, որ լճափի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1893 մ։ Կամոյի փողոցի գազալցակայանը ծովի մակարդակից գտնվում է 1921, Մարտունի քաղաքի շուկան՝ 1938, իսկ Շահումյան 131-ում գտնվող բենզալցակայանը՝ 1982 մ բարձրության վրա:

«Կատարելով այս ուսումնասիրության մեջ առաջարկված չափումները և հաշվարկները, հնարավոր է ստեղծել տարածքի քարտեզ, որը ցույց է տալիս ծովի մակարդակից  տարբեր կետերի բարձրությունները: Աշխատանքի արդյունքում աշակերտները սովորել են որոշել մթնոլորտային ճնշումը բարոմետրի միջոցով:                          Նախագծային աշխատանքի շնորհիվ  սովորողները ձեռք բերեցին ոչ միայն  գիտելիքներ, այլև ինքնուրույն ուսումնասիրություններ կատարելու  փորձ և հմտություն՝ իրենց ուսուցիչների հմուտ ղեկավարությամբ»,-ներկայացրեց Անժելա Պողոսյանը։

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am