Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային 
հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հերթական մասշտաբային հարվածն է հասցրել Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի ենթակառուցվածքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ գրոհի թիրախներն են եղել Պոլտավայի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի և Վիննիցայի մարզերի օբյեկտները։ Հարվածներ են հասցվել նաև Կիևի մարզին։

Զապորոժիեի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքին հացված հարվածների հետևանքով վնասվել է հրշեջ բաժանմունքը, կարևոր և քաղաքացիական ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ և քաղաքային տրանսպորտը։

u1.jpg (47 KB)

Խերսոնում վնասվել է կայարանը և երկաթգծերը։

u2.jpg (72 KB)

Լվովի իշխանությունները հայտնել են էլեկտրակայանի վնասման մասին։ BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ երկու թևավոր հրթիռների հարվածից Լվովի մարզի երկու վայրում հրդեհ է բռնկվել։ Դրանցից մեկը գազապահեստարան է, մյուսն, ըստ ԶԼՄ-ների, ջերմաէլեկտրակայան։

Իսկ Կիևի մարզում, ըստ արտակարգ ծառայությունների, հրթիռային հարվածի պատճառով վնասվել և ավերվել է 14 մասնավոր տուն, 2 մարդ վիրավորվել է։

u3.jpg (30 KB)

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ մայիսի լույս 8-ի գիշերը ռուսական զինված ուժերն Ուկրաինայի վրա են արձակել 55 հրթիռ, 21 կամիկաձե անօդաչու, որոնցից 39 հրթիռ և 20 ԱԹՍ հաջողվել է խոցել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am