Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար

Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված 
մարդասիրական օգնության մուտքի համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինվորականները նորից բացել են Քերեմ Շալոմ անցակետով, որը հիմնական կետն է Գազայի հատված հումանիտար օգնություն հասցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Իսրայելն այդ հսկիչ անցակետը փակել էր մայիսի 5-ին` ՀԱՄԱՍ խմբավորման հրթիռային գրոհից հետո, որի հետևանքով չորս իսրայելցի զինվորական էր զոհվել սահմանային անցակետի մերձակայքում, տասը՝ վիրավորվել:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ Եգիպտոսից եկող հումանիտար օգնությամբ բեռնատարներն արդեն սկսել են ստուգում անցնել Գազայի հատված մտնելու համար։

Մայիսի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) վերահսկողություն է հաստատել Ռաֆահի հսկիչ անցակետի նկատմամբ։ Դրանից հետո ՄԱԿ-ում հայտնել են, որ հումանիտար օգնություն հասցնելու համար «երկու հիմնական զարկերակները»՝ Ռաֆահ և Քերեմ Շալոմ հսկիչ անցակետերը, փակվել են՝ անհնարին դարձնելով Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության ցուցաբերումը:

Ավելի վաղ ԻՊԲ-ում հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները կետային հակաահաբեկչական գործողություն են սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանում։ Նրանք այնտեղ գտնվող պաղեստինցիներին տարհանվելու հրահանգ էին տվել։

Ռաֆահը Գազայի հատվածում վերջին խոշոր բնակավայրն է, որի տարածքում իսրայելական բանակը գործողություններ չէր անցկացրել մինչ այժմ։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ Ռաֆահում տեղակայված են ՀԱՄԱՍ-ի մարտական թևի խոշոր ստորաբաժանումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am