Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները Երևանում ծանոթացել են ԵԱ-ի անցկացման համար առաջարկվող պայմաններին

Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները Երևանում ծանոթացել են ԵԱ-ի անցկացման 
համար առաջարկվող պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու հայտի շրջանակում ենթակառուցվածքների ուսումնասիրության և պայմաններին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային ֆեդերացիայի աշխատանքային հանձնաժողովի անդամները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԵԱ-ի հանձնաժողովի անդամներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ուսումնասիրել են նաև մայրաքաղաքի հյուրանոցային համակարգը: Բացի Հայաստանից 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հնարավորությունները բավական բարձր են գնահատվում: Եվրոպայի առաջնության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մեկ ամսվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am