Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN

ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք 
օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայելին, քանի որ կան մտավախություններ, որ դրանք կօգտագործվեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Բեռնափոխադրումը, որը կասեցվել է անցյալ շաբաթ, ներառում է 2000 ֆունտ (900 կգ) կշռող 1800 ռումբ և 500 ֆունտ (225 կգ) կշռող 1700 ռումբ:

«Մենք հատկապես կենտրոնացած ենք 2000 ֆունտանոց ռումբերի վերջնական օգտագործման և այն ազդեցության վրա, որ դրանք կարող են ունենալ քաղաքային խիտ բնակեցված միջավայրերում, ինչը մենք տեսել ենք Գազայի մյուս մասերում», - ասել է պաշտոնյան:

Մայիսի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) վերահսկողություն է հաստատել Ռաֆահի հսկիչ անցակետի նկատմամբ։ Ավելի վաղ ԻՊԲ-ում հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները «սահմանափակ» գործողություն են սկսել Ռաֆահի արևելյան շրջանում։ Նրանք այնտեղ գտնվող պաղեստինցիներին տարհանվելու հրահանգ էին տվել։

ԱՄՆ-ն և այլ երկրներ բազմիցս Իսրայելին կոչ են արել Ռաֆահում ցամաքային ռազմական գործողություններ չսկսել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելին ասել էր, որ հարկավոր է այնտեղ գտնվող ավելի քան 1 միլիոն բնակիչներին պաշտպանելու հանգամանալից ծրագիր կազմել։

Ռաֆահը Գազայի հատվածում վերջին խոշոր բնակավայրն է, որի տարածքում իսրայելական բանակը գործողություններ չէր անցկացրել մինչ այժմ։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ Ռաֆահում տեղակայված են ՀԱՄԱՍ-ի մարտական թևի խոշոր ստորաբաժանումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am