Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ քրիստոնյա է զոհվում

Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ քրիստոնյա է զոհվում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրոնական պատկանելիության պատճառով տարեկան մոտ հարյուր միլիոն քրիստոնյա է ենթարկվում հետապնդումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կազմակերպած «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին նման տվյալներ ներկայացրեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ նույն պատճառով տարեկան մոտ 105 հազար քրիստոնյա է զոհվում, կամ այլ կերպ` յուրաքանչյուր հինգ րոպեում`մեկ քրիստոնյա:

«Բարդ քաղաքական-հասարակական գործընթացները չեն ենթարկվում մաթեմատիկական ձեւակերպումների: Դավանանքը, լինելով քաղաքակրթության կարեւոր մաս, նույնպես հացրել է դառնալ քաղաքական կարեւոր գործոն»,-ասաց Հարությունյանը: Նա նկատեց, որ այս իրողությունից պետք չէ վախենալ. հայության կաթոլիկ հատվածները խոշոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ներուժի տեր են: «Եթե դա խողովակ է մեզ վրա ազդելու, ապա նաեւ մեզ համար խողովակ է խնդիրների կարգավորման»: Հարությունյանը հնչեցրեց ՀՀ Նախագահի մոտեցումը` անկախ լեզվից, կրոնադավանական պատկանելությունից, հայը հայ է:

Գիտաժողովում հատուկ ուշադրություն դարձվեց հայության կրոնադավանական հատվածների ազգային ինքնության պահպանման եւ միջդավանական համերաշխության, համագործակցության մթնոլորտի ապահովման միջոցներին: Թեմատիկայի առումով սա առաջին փորձն է լուսաբանելու ոլորտի խնդիրները: Պատմական հանգամանքների բերումով 19-րդ դարի կեսերից Հայ Առաքելական եկեղեցու կողքին ստեղծվեցին Հայ Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիները: Հետագայում` Ցեղասպանության տարիներին, հայերը զանգվածաբար ենթարկվեցին բռնի իսլամացման: Արդյունքում` Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների կողքին ներկայում հայության մաս են կազմում նաեւ կաթողիկե, ավետարանական եւ իսլամացված հայերը:

Հայ Առաքելական, Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիների միջեւ քաղաքական, սոցիալական, մշակութային եւ այլ ոլորտներում պատմականորեն ձեւավորվել է համագործակցության որոշակի փորձ, որն առավել ակնառու դրսեւորում է ստացել Սփյուռքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am