Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Տրակտոր Սազի» ձախողվել է ադրբեջանցի երկրպագուների պատճառով

 Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Տրակտոր Սազի» ձախողվել է ադրբեջանցի 
երկրպագուների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տեղափոխությունն իրանական «Տրակտոր Սազի» ձախողվել է՝ վերջինիս ադրբեջանցի երկրպագուների պահանջով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  Varzesh3.com-ը, Հարոյանի պայմանագրի լուրը դժգոհություն է առաջացրել «Տրակտոր Սազի»-ի ֆանատների շրջանում, որոնց մեջ մեծ է ազգությամբ ադրբեջանցիների թիվը, ովքեր վերապահումներ են ունեցել Հարոյանի ազգության հետ կապված:

«Տրակտոր Սազի»-ի մարզական տնօրեն Մոսթաֆա Աջորլուն Instagram-ի իր էջում հաստատել է այս լուրը՝ ավելացնելով, որ ակումբը պաշտպանությունն ուժեղացնելու այլ քայլեր կձեռնարկի:

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին «Տրակտոր Սազի»-ի երկրպագուները հանդիպումներից մեկի ժամանակ հանդես էին եկել հակահայկական կոչերով:

Հունիսի 6-ին հայտարարվել էր, որ «Տրակտոր Սազի»-ն 2 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ:

Մի քանի տարի առաջ իրանական այս ակումբում է հանդես եկել Երևանի «Ալաշկերտ»-ի դարպասապհ Գևորգ Կասպարովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am