Կարեն Գրիգորյանը մասնակցում է «Սիուդադ դե Պոնտեվեդրա» մրցաշարին
12:30, 9 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում մեկնարկել է «Սիուդադ դե Պոնտեվեդրա» մրցաշարը, որին մասնակցում են 17 երկրի 159 շախմատիստ: Մասնակիցների թվում են 10 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: «Սիուդադ դե Պոնտեվեդրա» մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով առաջին տուրում հաղթել է Գոնսալես Ռեգուերո Ռոդրիգոյին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Երկրորդ տուրում Գրիգորյանի մրցակիցն է Սալվադոր Կաբո Սեզարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում