Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իտալահայ բարերարին շնորհվեց Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում

Իտալահայ  բարերարին շնորհվեց Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում

ԳԱՎԱՌ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հանդիսավոր պայմաններում Իտալահայ բարերար, Սեւան քաղաքում մի շարք բարեգործական ձեռնարկների հեղինակ Գարեն Կոկչյանին հանձնեց Սեւանի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիրը, որը շնորհվել է Սեւանի համայնքի ավագանու եւ ղեկավարի որոշմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Գարեն Կոկչյանը նման պատվի արժանացել է վերջին տարիներին Սեւան քաղաքում իրականացրած բարեգործական բազմաթիվ ձեռնարկների, ինչպես նաեւ՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման համար: «Այս  տարվա հունիսին Իտալիայի Հանրապետության Ավիլիանա քաղաքում ստորագրվեց Սեւան-Ավիլիանա քույր քաղաքների համագործակցության Հուշագիրը, որը Իտալահայ  բարերար Գարեն Կոկչյանի նպատակասլաց աշխատանքի արդյունքն էր: Սեւանի հետ բարեկամացած Կոկչյանը կրկին հյուրընկալվել էր մեզ մոտ: Այցի առաջին հասցեն Սեւանի համայնքապետարանն էր, որտեղ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կազմակերպել էր ընդունելություն:

Հանդիպման սկզբում քաղաքապետն անդրադարձավ Ավիլիանա կատարած աշխատանքային այցին, այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին, Գարեն Կոկչյանի դերակատարմանը հայ-իտալական բարեկամության հաստատման գործում: Աշխատակազմի քարտուղարի կողմից  ներկայացվեց Գարեն Կոկչյանի կողմից իրականացված  սոցիալական, կրթական, մշակութային ուղղվածության բարեսիրական եւ բարեգործական ծրագրերը: Ապա` համայնքի ղեկավարը Կոկչյանին հանձնեց «Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանանալու հավաստագիրը, որին հաջորդեցին շնորհավորանքները»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը: 

Իտալահայ բարերարն իր հերթին ներկայացրեց այն ծրագրերը, որոնք առաջիկայում Սեւան քաղաքում պետք է կյանքի կոչվեն համատեղ աշխատանքի շնորհիվ: Ընդունելությունից հետո Կոկչյանը, նրա հարազատները  համայնքի ղեկավարի եւ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Սեւան քաղաքի Իտալիայի անվան այգի, որտեղ վերջին երկու ամսվա ընթացքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել են խաղամիջոցներ եւ նստարաններ, կատարվել է ասֆալտապատում :

Ի դեպ, աշխատանքների մի մասն իրականացվել են իտալահայ բարերարներ Գարեն Կոկչյանի եւ Արտավազդ Սերապյանի ֆինանսական միջոցներով:Կոկչյանը զբոսայգուն կից բակային տարածքին նվիրեց ֆուտբոլի դարպասներ, որոնք արդեն տեղադրվել են:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am