Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՊՆ ներկայացուցիչները բրիտանացի փորձագետների հետ քննարկել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները

 ՊՆ ներկայացուցիչները բրիտանացի փորձագետների հետ քննարկել են ՀՀ պաշտպանության 
ռազմավարական վերանայման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով սեպտեմբերի 13-ին Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները, սահմանադրական փոփոխությունների իրագործման շրջանակներում պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներն ու Մեծ Բրիտանիայի փորձին վերաբերող մի շարք այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am