Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամփոփվեցին «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակբաշխության արդյունքները

Ամփոփվեցին «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար»  
մրցանակբաշխության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվեցին  «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակբաշխության 2015թ. արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողջունելով մասնակիցներին և բոլոր մրցանակակիրներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ այս տարի սահմանվել են նոր անվանակարգեր՝ «Հայկական ավանդական ընտանիք» և «Լավագույն գեղարվեստական խումբ»: «Սփյուռքում մեծ ակտիվությամբ են արձագանքել այս անվանակարգերին, և զգալի թվով հայտեր էինք ստացել: Սա նշանակում է, որ օտար երկրներում ապրող հայկական ընտանիքներում զավակները հայ ինքնության գիտակցությամբ են մեծանում», -նշեց նախարարն՝ ընդգծելով, որ 2015թ. աչքի են ընկել հատկապես Սփյուռքի հայկական պարային համույթներն ու երգչախմբերը, որոնցից շատերն իրենց լավագույնս դրսևորել են «Իմ Հայաստան», «Երգում է Կոմիտասը» համահայկական փառատոներում: Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնապես բարձր գնահատեց Սիրիայի հայ համայնքում այս ծանր ժամանակաշրջանում ապրող և հայկական դպրոցներում դասավանդող ուսուցիչների դերն ու գործունեությունը: «Նրանք, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, ապրեցնում են Սիրիայում գործող շուրջ 20 կրթօջախները, հայ մանուկներին ուսուցանում հայերեն և հայոց պատմություն, մշակույթ», - նշեց նա: Նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց սիրիահայ ուսուցիչներ Անահիտ Թեքմեճյանին և Էմմա Ազարիկյանին:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց ՌՀՄ փոխնախագահ Արամ Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքում գործող բոլոր կրթօջախների նվիրյալ մանկավարժներին և կրթական գործի կազմակերպիչներին՝ Ա.Սարգսյանը նշեց. «Մենք այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել այս մրցանակաբաշխության կազմակերպմանը: Սփյուռքի նախարարությունը մեզ համար դարձել է հարազատ գործընկեր և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանի հետ մենք կարողանում ենք իրականություն դարձնել համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը»: Այնուհետև մեկնարկեց մրցանակների հանձնման արարողությունը: 2015թ. անվանակարգերն էին. «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական համայնք» «Հայկական ավանդական ընտանիք» «Լավագույն գեղարվեստական խումբ»: 2015թ. սփյուռքահայ կազմակերպություններից, հաստատություններից և անհատներից աշխարհի 23 երկրից ստացվել էր 112 հայտ: 1-ին, 2-րդ կարգի մրցանակակիրներ դարձան 61 անհատ և կազմակերպություն, որոնցից 1-ին կարգի մրցանակ ստացավ 13, 2-րդ կարգի մրցանակ՝ 48, 3-րդ կարգի խրախուսական մրցանակ՝ 51 մասնակից: Մարիամ Կարապետյանը (Բուլղարիա), Լուսինե Մզիկյանը (Վրաստան) և այլք շնորհակալություն հայտնեցին նախարարությանն ու առանձնապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ մրցանակաբաշխությունը կազմակերպելու և այդ միջոցով հայկական համայնքներում հայապահպանության ոգին անընդհատ վառ պահելու համար: Նրանք նշեցին, որ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր եռամիասնությամբ հնարավոր կլինի դիմագրավել մեր պետության և ժողովրդի առջև ծառացող բոլոր մարտահրավերներին: Տեսաուղերձով միջոցառման կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն էր հայտնել Ռուսաստանի «Մասյաց աղավնի» հայկական ամսագրի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանը: Նա նշել էր, որ «Մայրենիի պաշտպան» մեդալն իր ստացած բոլոր մրցանակներից ամենաթանկագինն է, քանի որ դրանով գնահատվել են հայապահպանությանն ուղղված աշխատանքները: Միջոցառման ավարտին համերգային հատվածում հանդես եկան դուդուկահար, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրները, Գուրգեն Դաբաղյանի սան Սերոբ Սարգսյանը, Ձայնի պահպանման դպրոցի «Երգող հրեշտակներ» մանկական խումբը և երգիչ Վլադիմիր Ահարոնյանը:

 ՀՀ սփյուռքի նախարարությունը մրցանակաբաշխությունն անց է կացնում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ՝ 2010 թվականից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am