Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Վարչապետը նախարարներին հանձնարարեց պետբյուջեն ներկայացնել «հասկանալի լեզվով»

Վարչապետը նախարարներին հանձնարարեց պետբյուջեն ներկայացնել «հասկանալի լեզվով»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարեց պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են իրենց ոլորտների բյուջեները: «Ինչպես գիտեք, հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումները, այդ իսկ պատճառով կարևորում եմ, որ ձեր ոլորտների ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության ծրագրային դրույթներից: Մասնավորապես, անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտների բյուջեները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական, քանակական արդյունքներից, ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի ու անհրաժեշտության մասին: Վարչապետը բոլոր նախարարներին հորդորեց պատրաստվել առավելագույնս ուշադիր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am